Ֆասթեքս Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրում տեղի ունեցան երկու կարևոր հանդիպում։
«Փյունիկը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին։ Հաշիվը 8-րդ րոպեին բացեց Դանիլ Կուլիկովը, 28-րդ րոպեին Ալեքսանդր Միլկովիչը կրկնապատկեց առավելությունը, իսկ 64-րդ րոպեին Արթուր Ասկարյանը կրճատեց տարբերությունը։
Տուրի կենտրոնական խաղում փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայում ընդունեց գործող չեմպիոն «Նոային»։ Խաղն ավարտվեց 2:2 հաշվով։ «Արարատ-Արմենիայի» կազմում կարևոր գոլ խփեց Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Արթուր Սերոբյանը, ով 76-րդ րոպեին փրկեց թիմը պարտությունից՝ գրանցելով իր առաջին գոլը վերադարձից հետո։
«Արարատ-Արմենիա» — «Նոա» հանդիպման տեսագրությունը
«Փյունիկ» — ԲԿՄԱ հանդիպման տեսագրությունը




























































