Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը նշել է իր դեմ խաղացած լավագույն հարձակվողին։
«Ուեյն Ռունին խենթ գոլահար էր, Դիդիե Դրոգբան՝ ուժեղ հարձակվող։ Բայց ես հավանաբար կընտրեի Թիերի Անրիին»,- Կասիլյասի խոսքերն է մեջբերում GiveMeSport-ը։
Հիշեցնենք, որ Իկեր Կասիլյասը կարիերան ավարտել է 2020 թվականի օգոստոսի 4-ին՝ 39 տարեկանում։



























































