ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի լիգայի փուլի առաջին տուրի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստին։
Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնայի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը հաղթական դուբլ էր գրանցել «Նյուքասլի» դեմ արտագնա խաղում (1։2)։
Ռեշֆորդը Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի համար պայքարում շրջանցել է «Յուվենտուսի», «Ինտերի» և Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվողներ Դուշան Վլահովիչին, Մարկուս Թյուրամին և Ֆրանսիշկու Տրինկաուին։
























































