Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Էնդրիկը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող էր տեղափոխվել «Յուվենտուս»։
Բրազիլացու ծառայություններն առաջարկվել են թուրինյան ակումբին վարձակալական հիմունքներով՝ առանց հետագա գնման կետի, հայտնում է լրագրող Մատեո Մորետոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «բիանկոներիների» ղեկավարությունը ներքին քննարկումներից հետո որոշել է հրաժարվել գործարքից։ Հուլիսին Էնդրիկը դարձել է 19 տարեկան։ Հեռանկարային հարձակվողը դեռ չի խաղացել ընթացիկ մրցաշրջանում՝ վնասվածքի պատճառով։
«Պալմեյրասի» նախկին խաղացողի ծառայություններով ներկայումս հետաքրքրված են իսպանական «Վալենսիան» և «Սելտան»։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։





















































