Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի լիգայի փուլի առաջին տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդում» գերդրամատիկ խաղում պարտության մատնեց Մադրիդի «Ատլետիկոյին» (3:2)։
Մերսիսայդցիները հանդիպման մեկնարկում արագ երկու գնդակի առավելություն ստացան․ արդեն 4-րդ րոպեին հաշիվը բացեց Էնդրյու Ռոբերտսոնը, իսկ երկու րոպե անց այն կրկնապատկեց Մոհամեդ Սալահը։ «Ատլետիկոն» խաղակեսի վերջում կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը․ 45+3-րդ րոպեին աչքի ընկավ Մարկոս Լյորենտեն։
Երկրորդ խաղակեսի 81-րդ րոպեին նույն Լյորենտեն վերականգնեց հավասարությունը, սակայն մերսիսայդցիների ավագ Վիրժիլ վան Դեյկը ավելացված ժամանակի 2-րդ րոպեին գրավեց Յան Օբլակի պաշտպանած դարպասը՝ հաղթանակ պարգևելով «կարմիրներին»։
Հանդիպման գոլերը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։
Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․



























































