Մադրիդի «Ռեալի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ձախ ոտքի ազդրի մկանային վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի առաջին տուրի «Մարսելի» դեմ խաղում (2:1)։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
«Ակումբի բժշկական ծառայության կողմից այսօր անցկացված հետազոտության արդյունքներից հետո Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի ազդրի մկանային վնասվածք», – ասվում է ակումբի հայտարարության մեջ։
Տրենտը փոխարինվեց խաղի 5-րդ րոպեին՝ տեղը զիջելով Դանի Կարվախալին։ Դեռևս տեղեկություններ չկան անգլիացու վերականգնման ժամկետների վերաբերյալ։




























































