Սեպտեմբերի 16-ին կայացավ Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի լիգայի փուլի առաջին տուրի հանդիպումը Թուրինի «Յուվենտուսի» և Դորտմունդի «Բորուսիայի» միջև: Թուրինի «Ալիանց» մարզադաշտում տեղի ունեցած խաղն ավարտվեց 4:4 հաշվով:
53-րդ րոպեին «Բորուսիայի» կիսապաշտպան Կարիմ Ադեյեմին բացեց խաղի հաշիվը: 64-րդ րոպեին «Յուվենտուսի» կիսապաշտպան Կենան Յըլդըզը հավասարեցրեց հաշիվը: 65-րդ րոպեին «Բորուսիայի» կիսապաշտպան Ֆելիքս Նմեչան կրկին առաջ մղեց իր թիմին: 68-րդ րոպեին «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը կրկին հավասարեցրեց հաշիվը:
75-րդ րոպեին «Բորուսիայի» կիսապաշտպան Յան Կոուտոն նորից առաջ բերեց իր թիմին: 86-րդ րոպեին «Բորուսիայի» պաշտպան Ռամի Բենսեբաինին իրացրեց 11-մետրանոց հաշիվը: 90+4-րդ րոպեին Դուշան Վլահովիչը ձևակերպեց դուբլ: Իսկ 90+6-րդ րոպեին «Յուվենտուսի» պաշտպան Լլոյդ Քելին հավասարեցրեց հաշիվը:
«Քարաբաղը» արտագնա խաղում 3:2 հաշվով հաղթեց «Բենֆիկային»: Խաղը տեղի ունեցավ Լիսաբոնի «Էշտադիու դա Լուշ» մարզադաշտում:
Առաջին խաղակեսում գոլերը խփեցին տանտերերը: Աչքի ընկան Էնցո Բարենեչեան և Վանգելիս Պավլիդիսը: «Քարաբաղը» երկրորդ խաղակեսի մեկնարկում հավասարեցրեց հաշիվը: 30-րդ րոպեին գոլ խփեց Լեանդրո Անդրադեն, իսկ 48-րդ րոպեին՝ Կամիլո Դուրանը: Հաղթական գոլը հյուրերի կազմում 86-րդ րոպեին խփեց Ալեքսեյ Կաշչուկը:
Չեմպիոնների լիգայի հաջորդ տուրում՝ հոկտեմբերի 1-ին, ակումբը սեփական հարկի տակ կընդունի «Կոպենհագենին»: «Բենֆիկան» սեպտեմբերի 30-ին արտագնա խաղում կմրցի «Չելսիի» հետ:
Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակը




























































