Մադրիդի «Ռեալի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը վնասվածքի պատճառով փոխարինվեց Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի առաջին տուրի «Մարսելի» դեմ խաղի հինգերորդ րոպեին։
Անգլիացուն խաղադաշտում փոխարինեց «սերուցքայինների» ավագ Դանի Կարվախալը։ Նշենք, որ սա Առնոլդի համար առաջին հանդիպումն էր «Ռեալի» կազմում Չեմպիոնների լիգայում։


























































