Մադրիդի «Ռեալը» հրապարակել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության լիգայի փուլի առաջին խաղի հայտացուցակը, որում կմրցի ֆրանսիական «Մարսելի» հետ: Հանդիպումը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 16-ին, «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, ժամը 23:00-ին:
Թիմը վերականգնել է կարևոր խաղացողներին: Ջուդ Բելինգհեմը, որը հուլիսի կեսերից բացակայում էր ուսի վիրահատության պատճառով, և Էդուարդո Կամավինգան, որը օգոստոսի 10-ից բուժում էր կոճի կապանների վնասվածքը, վերադարձել են հայտացուցակ:
«Ռեալի» հայտացուցակը «Մարսելի» դեմ
Դարպասապահներ: Կուրտուա, Լունին, Ֆրան Գոնսալես
Պաշտպաններ: Կարվախալ, Միլիտաո, Ալաբա, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Ասենսիո, Ա. Կարերաս, Ֆրան Գարսիա, Հոյսեն
Կիսապաշտպաններ: Բելինգհեմ, Կամավինգա, Վալվերդե, Չուամենի, Արդա Գյուլեր, Սեբալյոս
Հարձակվողներ: Վինիսիուս Ժունիոր, Մբապե, Ռոդրիգո, Գոնսալո, Բրահիմ, Մաստանտուոնո
























































