Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է «Բարսելոնայի» արգենտինացի նախկին հարձակվող Լիոնել Մեսսի մասին, որն այժմ հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիի» կազմում։
«Երբ իմ մարզչական կարիերայի սկզբնական փուլում ես աշխատում էի պատանեկան թիմերի հետ, շատ մարզիչներ ժամերով մարզումներ էին անցկացնում՝ բացատրելով, թե ինչպես կանգնեցնել մրցակիցներին։ Իսկ դասի վերջում նրանք ասում էին, որ մեր քննարկած ամեն ինչ չի վերաբերում մեկ խաղացողի, և այդ խաղացողը Մեսսին է։
Այսպիսով, ես ինձ համարում եմ բախտավոր մարզիչ, քանի որ ստիպված չեմ լինի նրա դեմ խաղալ, քանի որ նրա դեմ խաղալը ֆուտբոլում ամենադժվար բանն է, որը կարող է լինել»,- Ալոնսոյի խոսքերն է փոխանցում euro-football-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 38-ամյա Մեսսին ամերիկյան ակումբի կազմում մասնակցել է 27 խաղի, խփել 22 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։
























































