Fastex Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Ալաշկերտը» Ավանի ֆուտբոլային ակադեմիայում 3:1 հաշվով հաղթանակ տարավ ԲԿՄԱ-ի նկատմամբ։
«Ալաշկերտի» կազմում գոլեր խփեցին Կայո Էնրիկեն, Մոմո Տուրեն և Կարեն Նալբանդյանը։ ԲԿՄԱ-ի կազմում աչքի ընկավ Նարեկ Հովհաննիսյանը։
Այս հաղթանակից հետո Վահե Գևորգյանի գլխավորած թիմը հավաքել է 12 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Իսկ ԲԿՄԱ-ն, ունենալով 6 միավոր, զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։
Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը




























































