Լեգենդար ֆուտբոլիստ և «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է իր կարծիքով՝ անվանելով ֆուտբոլի պատմության լավագույն մարզչին։
«Ինձ համար բոլոր ժամանակների լավագույն մարզիչը Խոսեպ Գվարդիոլան է։ Նա բազմիցս ապացուցել է իր բարձր մակարդակը՝ սկզբում «Բարսելոնայում», ապա «Բավարիայում», իսկ այժմ՝ «Մանչեսթեր Սիթիում»։
Ինձ բախտ է վիճակվել սովորել նրանից։ Նա իրեն դրսևորել է որպես շատ բաց մարդ, կիսվել է իր փորձով, խորհուրդներ տվել։ Մենք բազմաթիվ զրույցներ ենք ունեցել, թեև յուրաքանչյուրիս աշխատանքային մոտեցումը տարբեր է։
Չեմ բացահայտի, թե կոնկրետ ինչի մասին էր խոսքը, բայց դա իսկապես շատ ուսանելի և արժեքավոր էր», — Զիդանի խոսքերն է մեջբերում Give Me Sport-ը։
Իր մարզչական կարիերայի ընթացքում Գվարդիոլան երեք անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը՝ երկու անգամ «Բարսելոնայի» և մեկ անգամ «Մանչեսթեր Սիթիի» հետ։























































