«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շուտով կվերադառնա ֆուտբոլ՝ ստանձնելով Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի տվյալներով՝ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն սկզբունքային համաձայնություն է ձեռք բերել Զիդանի հետ։
Ներկայիս գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կշարունակի աշխատանքը հավաքականի հետ մինչև 2026 թվականին ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք աշխարհի առաջնության ավարտը։ Առաջնությունից հետո նա կհեռանա պաշտոնից՝ զիջելով տեղը Զիդանին։
Հաղորդվում է, որ մարզչական կարիերայի ընդմիջումների ընթացքում Զիդանը մերժել է բազմաթիվ ակումբների առաջարկներ, քանի որ նրա նպատակն էր մարզել միայն Ֆրանսիայի հավաքականը։
«Ռեալի» գլխավոր մարզիչ եղած ժամանակ Զիդանը նվաճել է բազմաթիվ տիտղոսներ, այդ թվում՝ երեք անընդմեջ Չեմպիոնների լիգայի գավաթ։
























































