Իտալացի անվանի նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն Իտալիայի առաջնության 3-րդ տուրի «Յուվենտուսի» դեմ խաղից առաջ խորհուրդ է տվել «Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուին՝ մատնանշելով միլանցիների թույլ կողմը։
«Ականջիի տեղափոխությունը ամրացրեց «Ինտերի» պաշտպանությունը, որն արդեն շատ լավ էր գործում։ Այնուամենայնիվ, «ներաձուռիների» համար ամենակարևորը կիսապաշտպանությունում ճիշտ ոգին վերադարձնելն է։ Կարծում եմ՝ Կիվուն պետք է աշխատի այդ ուղղությամբ»,- Կապելոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
«Յուվենտուս» — «Ինտեր» խաղը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 13-ին, Երևանի ժամանակով 20:00-ին։


























































