«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 18-ամյա վինգեր Լամին Յամալը խոստովանել է, որ երազում է նվաճել ոչ թե մեկ, այլ մի քանի «Ոսկե գնդակ»։ Ներկայումս այս հեղինակավոր անհատական մրցանակի տիրակալը «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին է։
«Ես չեմ երազում միայն մեկ «Ոսկե գնդակի» մասին, ես երազում եմ մի քանիսի մասին։ Այդպես եմ ասում ընկերներիս։ Դա հնարավոր է, և եթե ես չհասնեմ դրան, ուրեմն ինչ-որ բան սխալ եմ արել։
Բայց եթե երազանքս իրականություն դառնա, շատ երջանիկ կլինեմ։ Իհարկե, առաջնահերթը թիմի հաղթանակներն են», — Յամալի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։
Յամալը «Բարսելոնայի» սան է։ «Կապտանռնագույնների» առաջին թիմի կազմում նա անցկացրել է 109 խաղ, խփել 27 գոլ և կատարել 37 գոլային փոխանցում։




























































