«Լիդսը» փնտրում է նոր գլխավոր մարզիչ՝ Դանիել Ֆարկեին փոխարինելու համար, հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբի ղեկավարությունը դիտարկում է Ժոզե Մոուրինյուի և Նունու Էշպիրիտու Սանտուի թեկնածությունները՝ 48-ամյա գերմանացի մասնագետին փոխարինելու համար։
Ֆարկեն ղեկավարում է «Լիդսը» 2023 թվականից և թիմի հետ անցկացրել է 108 հանդիպում։ Ընթացիկ մրցաշրջանում «Լիդսը» ԱՊԼ-ի երեք խաղից հետո վաստակել է 4 միավոր և դուրս է մնացել Անգլիայի Լիգայի գավաթից։
Սեպտեմբերի սկզբին Մոուրինյոն հեռացվել է «Ֆեներբահչեից», իսկ Նունուն՝ «Նոթինգհեմ Ֆորեսթից»։




























































