Ֆրանսիայի հավաքականի նախկին աստղ Թիերի Անրին մեկնաբանել է Դիդյե Դեշամի՝ 2026 թվականի ԱԱ-ից հետո հեռանալու մասին լուրերը։
«Բոլորս գիտենք, թե ով է լինելու նոր մարզիչը։ Ես նրան մաղթում եմ հաջողություն», — ասել է Անրին CBS-ի եթերում։
Ըստ Mundo Deportivo-ի՝ Զինեդին Զիդանը պատրաստվում է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը։ 53-ամյա մարզիչն արդեն ուսումնասիրում է թիմի և ֆեդերացիայի աշխատանքը։
Անրին նախկինում մարզել է Ֆրանսիայի երիտասարդական և օլիմպիական թիմերը, «Մոնակոն» և «Մոնրեալ Իմպակտը», ինչպես նաև օգնական է եղել «Արսենալում» և Բելգիայի հավաքականում։
Զիդանը, իր հերթին, «Ռեալի» հետ նվաճել է երեք Չեմպիոնների լիգայի գավաթ, երկու Իսպանիայի առաջնության տիտղոս, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթ և ակումբային աշխարհի առաջնություն։



























































