Մադրիդի «Ռեալի» լեգենդար նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատրաստվում է Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուն։ Նա արդեն վերլուծում է «եռագույնների» կազմը և ծրագրեր կազմում որոշ խաղացողների համար։ Այս մասին հայտնում է Footmercato-ն։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Զիդանը 2026 թվականի Աշխարհի առաջնությունից հետո կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը, իսկ ներկայիս գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը կհեռանա պաշտոնից։
Զիդանը Մադրիդի «Ռեալը» գլխավորել է 2016-2018 և 2019-2021 թվականներին։ Այդ ընթացքում նրա գլխավորությամբ «սերուցքայինները» երեք անգամ նվաճել են Չեմպիոնների լիգան, երկու անգամ դարձել են Իսպանիայի չեմպիոն և երկու անգամ նվաճել Իսպանիայի Սուպերգավաթը։



























































