ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրի Իռլանդիայի դեմ խաղում Հայաստանի ազգային հավաքականը խաղադաշտ դուրս կգա ավանդական կարմիր, իսկ Իռլանդիայի ընտրանին՝ արտագնա սպիտակ մարզաշապիկով։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրի Հայաստան – Իռլանդիա հանդիպումը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 20։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։




























































