«Ատլետիկ Բիլբաոյի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Նիկո Ուիլյամսի վնասվածքի բնույթը հայտնի է դարձել:
23-ամյա ֆուտբոլիստը 2026 թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Թուրքիայի դեմ խաղի 6-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել, սակայն 44-րդ րոպեին փոխարինվել է Ֆերան Տորեսի կողմից: Խաղադաշտը լքելիս նա բռնել էր աճուկի հատվածը:
«Ատլետիկ Բիլբաոյի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ուիլյամսը ստացել է ձախ ազդրի ներգրավող մկանի միջին ծանրության վնասվածք: Ըստ Marca-ի՝ Նիկոն խաղադաշտից բացակայելու է մոտ 6 շաբաթ:
























































