«Բարսելոնայի» հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը վնասել է աջ ոտքի արտաքին փակող մկանը Նիդերլանդների հավաքականի կազմում, հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
Դե Յոնգը վնասվածք է ստացել 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Լեհաստանի հավաքականի դեմ խաղում (1:1)։ Վերականգնման ժամկետները պաշտոնապես չեն հաղորդվում, սակայն, ըստ լրատվամիջոցների, 28-ամյա ֆուտբոլիստը չի մասնակցի Լա Լիգայի 4-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ հանդիպմանը։ Խաղը տեղի կունենա կիրակի օրը Բարսելոնայում։
Ինչպես նշում է Mundo Deportivo-ն, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հույս ունի, որ Դե Յոնգը կվերականգնվի մինչև սեպտեմբերի 18-ը՝ Չեմպիոնների լիգայի «Նյուքասլի» դեմ արտագնա խաղը։
«Բարսելոնան» 7 միավորով գտնվում է Իսպանիայի առաջնության աղյուսակի 4-րդ հորիզոնականում, մինչդեռ «Վալենսիան» 4 միավորով 9-րդն է։


























































