«Բայերը» հայտարարել է նոր գլխավոր մարզիչ Կասպեր Յուլմաննի հետ պայմանագիր կնքելու մասին։ 53-ամյա դանիացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
Յուլմաննը 2020 թվականի օգոստոսից մինչև 2024 թվականի հուլիսն աշխատել է Դանիայի ազգային հավաքականում։ Նա նաև մարզել է «Նորդշելանդ» և «Մայնց» ակումբները։
2025 թվականի սեպտեմբերի 1-ին «Բայերի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել էր Էրիկ տեն Հագը։
Լևերկուզենի «Բայերը» Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում ներկայումս զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը՝ 2 խաղում վաստակելով 1 միավոր։




























































