Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն պատմել է, որ «Մոնակոյում» խաղալու տարիներին իրենով հետաքրքրված են եղել երեք գերմանական ակումբներ։
«Շատ ակումբներ են հետաքրքրվել ինձնով։ «Բավարիան» ինձ հետ կապվեց այն ժամանակ, երբ ես դեռ մի փոքր ավելի երիտասարդ էի և կարող էի լքել «Մոնակոն»։ Դորտմունդի «Բորուսիան» և «Լայպցիգը» նույնպես դիմել էին։ Եվ սրանք ընդամենը երեք ակումբներ են, որոնք ես հիշում եմ։ Հնարավոր է՝ եղել են նաև ուրիշները, բայց չեմ հիշում»,- Մբապեի խոսքերն է մեջբերում Bild-ը։
Մբապեն «Մոնակոյի» համակարգում է եղել 2013-ից մինչև 2017 թվականը։ 2017-ի ամռանը նա վարձակալական հիմունքներով միացավ ՊՍԺ-ին, իսկ մեկ տարի անց տեղափոխությունը ստացավ մշտական բնույթ։ 2024-ի ամռանը հարձակվողը ազատ գործակալի կարգավիճակով համալրեց «սերուցքայինների» շարքերը։


























































