«Բարսելոնայի» փորձառու հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, մեծ հավանականությամբ, կհեռանա թիմից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «կապտանռնագույնների» ղեկավարությունը չի ցանկանում նոր պայմանագիր առաջարկել 37-ամյա հարձակվողին՝ նրա բարձր տարիքի պատճառով։
Նշվում է, որ ակումբը հույսեր է կապում Ֆերան Տորեսի հետ, որը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել որպես Լևանդովսկիի փոխարինող։
Լևանդովսկին միացել է «Բարսելոնային» 2022 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է Լա Լիգայի երկու խաղի՝ չհայտնվելով կատալոնացիների մեկնարկային կազմում։




























































