Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի K խմբի 5-րդ տուրում Անգլիայի ընտրանին Բիրմինգհեմի «Վիլա Փարկ» մարզադաշտում հաղթեց Անդորրայի հավաքականին՝ 2:0:
Հանդիպման հաշիվը բացվեց 25-րդ րոպեին․ ինքնագոլ գրանցվեց Կրիստիան Գարսիայի հաշվին։ 67-րդ րոպեին Դեկլան Ռայսը կրկնապատկեց անգլիացիների առավելությունը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։
Այս խաղից հետո Անգլիան 12 միավորով վստահորեն գլխավորում են աղյուսակը։ Անդորրան միավոր չի վաստակել։
Հանդիպման գոլերը՝ այստեղ
























































