«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի E խմբի առաջին տուրի՝ Բուլղարիայի դեմ խաղում (0:3)։
18-ամյա խաղացողը վաղաժամ լքել է խաղադաշտը և փոխարինվել է հանդիպման 79-րդ րոպեին։ Cadena SER-ի տվյալներով՝ Յամալի խաղադաշտից վաղաժամ հեռանալու պատճառը մեջքի շրջանում ունեցած ցավերն են եղել։
Դեռևս հստակ տեղեկություն չկա 18-ամյա խաղացողի առողջական վիճակի մասին։


























































