Պորտուգալական «Record» պարբերականը, կարծես, այնքան է տարվել Հայաստանի ազգային հավաքականի մասին մտքերով, որ շփոթել է Վրաստանի հավաքականը մեր ընտրանու հետ։
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Թուրքիայի հավաքականը 2026 թ. աշխարհի առաջնության որակավորման փուլում արտագնա խաղում 3:2 հաշվով հաղթել է Վրաստանի հավաքականին։ Միևնույն ժամանակ, Պորտուգալիայի հավաքականը ժամանել է Հայաստան։
Պարբերականը, հավանաբար, այնքան է տարված եղել Հայաստանի մասին մտքերով, որ Վրաստանի հավաքականին ներկայացրել է որպես Հայաստան։
«Թուրքիան հաղթեց Հայաստանում՝ Ակթյուրքօղլուի դուբլի շնորհիվ»։

























































