Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն դժգոհել է մրցաշրջանում չափազանց մեծ թվով խաղերից։
Անցած մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է բոլոր մրցաշարերում 59 խաղի, որոնցում խփել է 44 գոլ։
— Չգիտեմ՝ արդյոք մենք պատրաստ ենք կրկին անցկացնել 60 խաղանոց մրցաշրջան։ Ինձ համար դա, ավելի շուտ, անհնար է։ Անցած մրցաշրջանում լրիվ քաոս էր։
Մեզ պարզապես ավելի շատ հանգիստ է պետք։ Բայց ոչ ոք չի ուզում լսել միմյանց։ Խնդիրը խաղերում չէ, այլ՝ վերականգնման մեջ։ Ես տեսել եմ, թե ինչպես են թիմերը դուրս գալիս արձակուրդից և նոր միայն վերադառնում մարզումների, երբ մենք դեռ հանդես էինք գալիս Աշխարհի ակումբային առաջնությունում, — Մբապեի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։
























































