Եվրոպական թոփ-5 լիգաներում ամառային տրանսֆերային պատուհանը փակվել է, սակայն «Բարսելոնան» արդեն սկսել է պլանավորել հաջորդ ամառվա ուժեղացումները։
El Nacional-ի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը սահմանել է երկու գլխավոր տրանսֆերային թիրախ․ Միլանի «Ինտերի» 26-ամյա պաշտպան Ալեսանդրո Բաստոնի և Մադրիդի «Ատլետիկոյի» 25-ամյա հարձակվող Խուլիան Ալվարես։
Հաղորդվում է, որ «Բարսելոնան» պատրաստ է հատկացնել շուրջ 180 միլիոն եվրո՝ 80 միլիոնը Բաստոնիի, իսկ 100 միլիոնը Ալվարեսի համար։
Հիշեցնենք, որ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին երեք տուրերից հետո «Բարսելոնան» ունի 7 միավոր։ Անցած շաբաթավերջին Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը Մադրիդում 1:1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Ռայո Վալեկանոյի» հետ։


























































