Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է սեպտեմբերյան մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, Լուկաս Սելարայանը ևս միացել է ազգային հավաքականի մարզական հավաքին։
Սեպտեմբերի 6-ին Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիայի ընտրանուն, իսկ երեք օր անց կմրցի Իռլանդիայի հավաքականի հետ։




























































