«Մանչեսթեր Սիթիի» շվեյցարացի պաշտպան Մանուել Ականջին կարիերան կշարունակի Միլանի «Ինտերում»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ռոմանոյի հաղորդմամբ՝ 30-ամյա խաղացողը «ներաձուրիին» կմիանա վարձակալական հիմունքներով մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, որի համար «քաղաքայինները» կստանան 2 միլիոն եվրո։ Վարձակալության ժամկետի ավարտից հետո «Ինտերը» կարող է պաշտպանին գնել 15 միլիոն եվրոյով։
Ականջին միացել է «Մանչեսթեր Սիթիին» 2022 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր շվեյցարացին անցկացրել է 136 խաղ, խփել 5 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի և մանչեսթերյան գրանդի միջև գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։



























































