Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը խոսել է իր՝ ֆուտբոլային կուռքերի մասին.
«Իմ առաջին ֆուտբոլային կուռքը եղել է Լուիշ Ֆիգուն, մանկուց հետևել եմ նրա խաղին: Ֆիգուի անունն է եղել իմ առաջին մարզաշապիկի մեջքին: Հիշում եմ, թե ինչպես էի այդ մարզաշապիկով խաղում հայրիկիս հետ մեր տան նկուղում: Այդ ժամանակ ինձ Ֆիգու էին անվանում: Ամեն ինչ սկսվեց հորիցս. առաջինը ինքն ինձ այդպես անվանեց:
Դժվար է պատասխանել այն հարցին, թե ում հետ կցանկանայի մեկ թիմում խաղալ, բայց մի բան փաստ է, որ Ֆիգուն և Մեսսին նրանց ցանկում են»,-ասել է Պուլիշիչը: