ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 թթ. խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Վարշավայի «Լեգիան» սեփական հարկի տակ մարտական ոչ-ոքի խաղաց շոտլանդական «Հիբերնիանի» հետ (3։3):
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հանդիպման 13-րդ րոպեին առաջ մղեց տանտերերին։ Սակայն երկրորդ խաղակեսի մեկնարկում «Լեգիան» քանդվեց և երեք գոլ ընդունեց սեփական դարպասը։
Թվում էր, թե լեհական ակումբը վայրկյաններ է բաժանում մրցաշարին հրաժեշտ տալուց, բայց 90+4-րդ րոպեին «Լեգիան» կարևոր գոլ խփեց՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։
Եվս մեկ գոլ լրացուցիչ ժամանակի 98-րդ րոպեին, և Բիչախչյանի թիմակիցները դուրս եկան Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլ՝ դիմակայության երկու խաղերի արդյունքում առավելության հասնելով շոտլանդական ակումբի նկատմամբ 5:4 հաշվով։
Հանդիպման գոլերը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։




























































