«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը շարունակում է մնալ Լոնդոնի «Չելսիի» ուշադրության կենտրոնում, հայտնում է Diario SPORT-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «ազնվականները» իրենց առաջարկը 58 միլիոն եվրոյից բարձրացրել են մինչև 65 միլիոն եվրո։ Նշվում է, որ լոնդոնցիները պատրաստ են վճարել այս ամբողջ գումարը միանգամից՝ առանց հետագա բոնուսների։
Աղբյուրի պնդմամբ՝ «կապույտները» ցանկանում են պայմանագիր կնքել 22-ամյա Լոպեսի հետ, սակայն ֆուտբոլիստը մտադիր չէ լքել «Բարսելոնան»։
Կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։ Transfermarkt-ի գնահատմամբ՝ Լոպեսի տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։



























































