Մյունխենի «Բավարիան» Գերմանիայի գավաթի առաջին փուլում Վիսբադենի «BRITA-Arena» մարզադաշտում դրամատիկ պայքարում 3:2 հաշվով հաղթանակ տարավ երրորդ լիգայի «Վեենի» նկատմամբ՝ Հարի Քեյնի 90+4-րդ րոպեին խփած հաղթական գոլի շնորհիվ:
«Բավարիան» առավելություն ձեռք բերեց 16-րդ րոպեին, երբ Հարի Քեյնը 11-մետրանոց հարվածով բացեց հաշիվը: 51-րդ րոպեին Մայքլ Օլիսեն կրկնապատկեց մյունխենցիների առավելությունը: Սակայն «Վեենը» չհանձնվեց. 64-րդ րոպեին Ֆաթիհ Կայանը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 70-րդ րոպեին նույն Կայանը հավասարեցրեց հաշիվը՝ խփելով իր երկրորդ գոլը:
76-րդ րոպեին Քեյնը չկարողացավ իրականացնել երկրորդ 11-մետրանոցը, քանի որ նրա հարվածը հետ մղեց դարպասապահ Ֆլորիան Շտրիցելը: Այնուամենայնիվ, 90+4-րդ րոպեին Քեյնը ձևակերպեց դուբլ՝ խփելով հաղթական գոլը և ապահովելով «Բավարիայի» անցումը մրցաշարի հաջորդ փուլ:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի առաջին տուրում «Բավարիան» 6:0 հաշվով ջախջախել էր «Լայպցիգին»։ «Վեենը» երրորդ լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը՝ երեք խաղում վաստակելով 4 միավոր:
Գոլերի տեսանյութերը՝ այստեղ




























































