Գերմանիայի Բունդեսլիգայի 2-րդ տուրում Համբուրգի «Միլերնտոր» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին «Սանկտ Պաուլին» և Դորտմունդի «Բորուսիան»։ Խաղն ավարտվել է դրամատիկ հաշվով՝ 3:3։
«Բորուսիան» առաջ է անցել 34-րդ րոպեին՝ Սերու Գիրասիի խփած գոլով։ «Սանկտ Պաուլին» պատասխան գոլ է խփել 50-րդ րոպեին՝ Անդրեա Ունտոնջիի ջանքերով։ 67-րդ րոպեին Վալդեմար Անտոնը վերականգնել է հյուրերի առավելությունը, իսկ 74-րդ րոպեին Յուլիան Բրանտը երրորդ գոլն է խփել «Բորուսիայի» կազմում։ Սակայն «Սանկտ Պաուլին» չի հանձնվել. 86-րդ րոպեին Դանել Սինանին 11-մետրանոցից կրճատել է հաշվի տարբերությունը, իսկ 89-րդ րոպեին Էրիկ Սմիթը հավասարեցրել է հաշիվը՝ 3:3։
Գոլերը՝ այստեղ
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ այստեղ
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
«Այնթրախտ» Ֆ․ — «Վերդեր»՝ 4:1
«Ֆրայբուրգ» — «Աուգսբուրգ»՝ 1:3
«Ունիոն» — «Շտուտգարտ»՝ 2:1
«Բայեր» — «Հոֆենհայմ»՝ 1:2
«Հայդենհայմ» — «Վոլֆսբուրգ»՝ 1:3



























































