Իտալացի անվանի նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն մեկնաբանել է Ա Սերիայի նոր մրցաշրջանում Միլանի «Ինտերի» հեռանկարները։
Նոր մրցաշրջանից առաջ ակումբը փոխեց գլխավոր մարզչին. Սիմոնե Ինձագիի տեղը զբաղեցրեց ռումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն, որը նախկինում խաղացել է «Ինտերում»։
«Իհարկե, ինչ-որ բան պետք է փոխվի։ Ես լավ գիտեմ Կիվուին, մենք միասին ենք աշխատել։ Նա խելացի տղա է, բայց «Ինտերը» չհամոզեց տրանսֆերային շուկայում։ Ակնհայտ է, որ նրանք խնդիրներ ունեն։ Լուկման, Լեոնի, հիմա՝ Կոնե. գաղափարները լավն են, բայց արդյունք չկա։ Կտեսնենք, Մարոտան դեռ ժամանակ ունի», — Կապելոյի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։
Նշենք, որ «ներաձուրին» Իտալիայի առաջնության 2025/26 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 25-ին՝ «Տորինոյի» դեմ տնային հանդիպմամբ։
























































