«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուն կլքի կատալոնական ակումբը, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ կողմերը համաձայնության են եկել խզել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, ըստ որոնց Ռոմեուից բաժանումը կօգնի «Բարսելոնային» գրանցել դարպասապահ Վոյցեխ Շչեսնիին։
Անցած մրցաշրջանում Օրիոլ Ռոմեուն վարձավճարով հանդես է եկել «Ժիրոնայի» կազմում։ Transfermarkt-ի տվյալներով՝ 33-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 1,2 միլիոն եվրո։

























































