ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման համաձայնության է եկել «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրի շուրջ և զրույց ունեցել ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ։ Այս մասին հայտնում է L’Équipe-ը։
Աղբյուրի տվյալներով՝ ֆրանսիական ակումբը 26-ամյա դարպասապահի համար կպահանջի €40 մլն-ից պակաս գումար։ Հաղորդվում է, որ վերջին շաբաթներին «Մանչեսթեր Սիթին» սպասում է իրենց դարպասապահ Էդերսոնի՝ «Գալաթասարայ» տեղափոխությանը, որպեսզի առաջընթաց գրանցի Դոնարումայի տրանսֆերի հարցում։
Ավելի վաղ Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը հայտարարել էր, որ հեռանում է ՊՍԺ-ից։ Դոնարումայի գործող պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։ Ըստ Transfermarkt-ի՝ նրա շուկայական արժեքը կազմում է €40 մլն։


























































