Թուրինի «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը հայտարարել է կանանց թիմի կիսապաշտպան Ալիշա Լեմանի՝ «Կոմո» տեղափոխության մասին:
«Մեկ մրցաշրջանում երկու տիտղոս նվաճելուց հետո Ալիշա Լեմանը հրաժեշտ է տալիս «Յուվենտուսին» և մշտական հիմունքներով տեղափոխվում է կանանց «Կոմո»: Հաջողություն քեզ ապագայում, Ալիշա»,- նշված է ակումբի պաշտոնական կայքի հայտարարությունում:
Լեմանը «Յուվենտուս» էր տեղափոխվել 2024 թվականի հուլիսին «Ասթոն Վիլայից»: Այդ ընթացքում նա ակումբի կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով Իտալիայի Ա սերիայի չեմպիոն և Իտալիայի գավաթակիր: Հիշեցնենք, որ Լեմանը «Ասթոն Վիլայում» հանդես է եկել 2021 թվականից, իսկ մինչ այդ խաղացել է «Վեսթ Հեմի» և «Յանգ Բոյզի» կազմում:




























































