Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) մերժել է «Քրիսթալ Փելասի» բողոքը՝ 2025/2026 մրցաշրջանի Եվրոպա լիգայից ակումբը հեռացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է CAS-ի պաշտոնական կայքը։
Պատճառը ակումբի սեփականատեր Ջոն Տեքստորի Eagle Football հոլդինգն է, որը վերահսկում է ինչպես «Քրիսթալ Փելասը», այնպես էլ ֆրանսիական «Լիոնը»։ Վերջինս նույնպես որակավորվել էր եվրագավաթներին։ ՈւԵՖԱ-ն ավելի վաղ Եվրոպա լիգայի ուղեգիրը հանձնել էր «Լիոնին», իսկ «Քրիսթալ Փելասին» տեղափոխել Կոնֆերենցիաների լիգա։
«Քրիսթալ Փելասը» Եվրոպա լիգայի ուղեգիր էր ստացել 2025 թվականի Անգլիայի գավաթի հաղթող ճանաչվելու շնորհիվ, չնայած ԱՊԼ-ում 12-րդ հորիզոնականին։ «Լիոնը» որակավորում էր ստացել Լիգա 1-ում զբաղեցրած 5-րդ տեղի հաշվին։
CAS-ի որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։



























































