«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Պալերմոյի» հետ ընկերական խաղից առաջ մեկնաբանել է Կևին Դե Բրույնեի տեղափոխությունը «Նապոլի»։
«Թեև տարօրինակ է նրան տեսնել «Նապոլիի» մարզաշապիկով, ես և «Սիթիի» ողջ ընտանիքը մտածում ենք Կևինի մասին։ Վստահ ենք, որ նա Իտալիայում հաջողությունների կհասնի և նոր փորձ կձեռք բերի այնպիսի բարձրակարգ մարզիչից, ինչպիսին է Կոնտեն՝ լավագույններից մեկը բոլոր ժամանակներում։ Հուսով եմ՝ Կևինը, նրա կինը և ընտանիքը Իտալիայում իրենց տանն են զգալու», – ասել է Գվարդիոլան Corriere dello Sport-ին։
34-ամյա Դե Բրույնեն «Նապոլի» է միացել ազատ գործակալի կարգավիճակով։ Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թ. ամառը։
Հիշեցնենք, որ «Նապոլին» ընկերական խաղում 3:2 հաշվով հաղթել էր «Ժիրոնային»։ Կևին Դե Բրույնեն դուբլ է ձևակերպել (15′, 23′), մեկ գոլ է խփել Ջովանի Դի Լորենցոն (4′)։ «Ժիրոնայի» կազմում դուբլի հեղինակ է դարձել 38-ամյա Կրիստիան Ստուանին (33′, 42′)։
























































