Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) կարգապահական կոմիտեն պատժամիջոցներ է կիրառել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի նկատմամբ։
Գերմանացի մասնագետը մեղավոր է ճանաչվել վարքագծի կանոնների երկու խախտման մեջ։ Դրանք տեղի են ունեցել Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության կիսաեզրափակչի «Ինտերի» դեմ պատասխան խաղում, երբ «Բարսելոնան» լրացուցիչ ժամանակում 3:4 հաշվով պարտվել էր և դուրս մնացել մրցաշարից։
60-ամյա Ֆլիկը որակազրկվել է մեկ խաղով և տուգանվել 20 հազար եվրոյով։ Նույն պատժին է ենթարկվել նաև «Բարսելոնայի» մարզչի օգնական Մարկուս Սորգը։ Բացի այդ, ՈւԵՖԱ-ն 7 750 եվրոյով տուգանել է կատալոնական ակումբին՝ երկրպագուների կողմից խաղադաշտ առարկաներ նետելու և հաշմանդամություն ունեցող երկրպագուների համար նախատեսված տարածքը խախտելու համար։
Այսպիսով, «Բարսելոնան» առանց Ֆլիկի կմասնակցի 2025/26 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին հանդիպմանը։

























































