«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամինե Յամալը խախտել է հակադոպինգային կանոնները։ Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։
Աղբյուրի տեղեկությամբ՝ Չեմպիոնների լիգայի նախորդ առաջնության կիսաեզրափակչի «Ինտերի» դեմ պատասխան խաղից հետո Լամինը ժամանակին չի ներկայացել դոպինգ թեստ հանձնելու՝ չնայած դոպինգ-ստուգման տեսուչի պահանջին։
Նույն խախտումը թույլ է տվել նաև կատալոնացիների մյուս հարձակվողը՝ Ռոբերտ Լևանդովսկին։ Արդյունքում, Յամալը և Լևանդովսկին տուգանվել են՝ յուրաքանչյուրը 5000 եվրոյով։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 120 րոպե անց արտագնա խաղում 3:4 հաշվով պարտվել էր «Ինտերին»։ Միլանցիները դուրս եկան Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ 0:5 հաշվով զիջեցին ՊՍԺ-ին։
























































