Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը զգալիորեն նիհարել է ուսի վիրահատությունից հետո։
22-ամյա ֆուտբոլիստը երեք շաբաթ առաջ վիրահատվել է Լոնդոնում և ներկայումս գտնվում է վերականգնման փուլում։
Բելինգհեմը ուսի խնդիրներ ուներ 2023 թվականի նոյեմբերից, երբ վնասվածք էր ստացել «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում։ Հոգնելով ցավով խաղալուց և անընդհատ բինտով ուսն ամրացնելու անհրաժեշտությունից՝ նա որոշեց վիրահատվել՝ հետագա վնասվածքներից խուսափելու համար։
Բելինգհեմը սոցիալական ցանցերում տեսանյութեր է հրապարակել, որոնցում մարզվում է՝ օգտագործելով ռեզինե ժապավեն (էսպանդեր) և աշխատում է ֆիզիոթերապևտի հետ։ Տեսանյութերում նկատելի է վիրահատությունից մնացած սպին՝ թևատակից մինչև ուս։
























































