«Բարսելոնայի» ֆուտբոլիստները լիակատար ցնցման մեջ էին, երբ իմացան, որ դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենը հրաժարվել է ստորագրել բժշկական եզրակացության ակտը, որը «կապտանռնագույնները» պետք է ուղարկեին Լա Լիգայի բժշկական կոմիտեին, հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբի խաղացողները զարմացած էին գերմանացի դարպասապահի վարքից, այդ թվում՝ այն պատճառով, որ նրանցից շատերը վերջին օրերին հրապարակավ պաշտպանել էին նրան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, թե «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է Տեր Շտեգենին զրկել ավագի թևկապից։
Հուլիսի վերջին 33-ամյա դարպասապահը հաջողությամբ վիրահատվել էր մեջքի ստորին հատվածում։ Ֆուտբոլիստի վերականգնումը կարող է տևել չորս ամիս։



























































