«Դեգուի» նկատմամբ տարած խոշոր հաշվով (5:0) հաղթանակից հետո մամուլի ասուլիսում «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն խոսել է իր ապագայի մասին։ Նա ընդգծել է, որ այս նախամրցաշրջանը ֆիզիկապես շատ լավ է անցել իր համար։
«Ես ինձ շատ լավ եմ զգում, ավելի ազատ և ճկուն։ Անցած մրցաշրջանը դժվար էր վնասվածքի պատճառով, բայց հիմա ամեն ինչ լավ է ընթանում», — ասել է ուրուգվայցի ֆուտբոլիստը։
Նա հավելել է, որ «լիովին վստահ է իր ուժերի վրա» և բացառել է ակումբից հնարավոր հեռանալու մասին խոսակցությունները․
«Ես շատ երջանիկ եմ «Բարսելոնայում»։ Դեռ չեք տեսել լավագույն Ռոնալդին», — Արաուխոյի խոսքն է մեջբերում «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը։


























































