Իտալական «Ֆիորենտինայի» և Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի 39-ամյա հարձակվող Էդին Ջեկոն նշել է, թե երբ է սկսելու մտածել պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։
«Երբ երիտասարդ խաղացողները սկսեն ինձանից երկու անգամ ավելի շատ գոլեր խփել, այդ ժամանակ ես կսկսեմ մտածել կարիերաս ավարտելու մասին»,- Ջեկոյի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
Անցած մրցաշրջանում հարձակվողը «Ֆեներբախչեի» կազմում անցկացրել է 53 խաղ, խփել 21 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։ Նախկինում նա խաղացել է «Վոլֆսբուրգի», «Մանչեսթեր Սիթիի», «Ռոմայի» և «Ինտերի» կազմում։
39-ամյա հարձակվողը նաև 141 խաղ ունի Բոսնիայի ազգային հավաքականի կազմում, որոնցում խփել է 68 գոլ և կատարել 29 գոլային փոխանցում։




























































