Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն որոշել է, որ թիմի ավագ Դանի Կարվախալի տեղն այլևս երաշխավորված չի լինելու մեկնարկային կազմում։ Այս մասին հայտնում է E-Noticies-ը։
Մինչև ծնկի խաչաձև կապանների վնասվածքը Կարվախալը համարվում էր աշխարհի լավագույն պաշտպաններից մեկը իր դիրքում։ Սակայն այժմ, ըստ աղբյուրի, 33-ամյա ֆուտբոլիստը ստիպված է հարմարվել պահեստայինի դերին և հաճախ հայտնվել պահեստայինների նստարանին՝ չնայած «Ռեալի» ավագի և ակումբի լեգենդի կարգավիճակին։
Նշվում է, որ պաշտպանության աջ եզրում Ալոնսոն մտադիր է հիմնական կազմում օգտագործել Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին։























































