«Բարսելոնայի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը պատասխանել է այն հարցին, թե քանի գոլ է պատրաստվում խփել իր նոր թիմի կազմում առաջիկա մրցաշրջանում։
«100 գոլ։ Կփորձեմ անել առավելագույնը։ Ես ընդունեցի նոր մարտահրավեր և տեղափոխվեցի մեկ այլ առաջնություն, որտեղ խաղաոճը տարբերվում է բրիտանականից։ Կփորձեմ խփել որքան հնարավոր է շատ գոլեր», – Ռեշֆորդի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ մեկ օրացույցային տարում ամենաշատ գոլերի ռեկորդը պատկանում է Լիոնել Մեսսիին, որը 2012 թվականին խփել է 91 գոլ՝ գերազանցելով Գերդ Մյուլերի գրանցած արդյունքը։
Ռեշֆորդը միացել է կատալոնացիներին «Մանչեսթեր Յունայթեդից» վարձակալությամբ։ Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարվա հունիսին։ 27-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։



























































